ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Եվս մեկ անդրադարձ
Մասնագետը՝ դեղերի շուկայի մասին Սկիզբը՝ մարտի 31 «Սա առանձին քննարկումների, բանավեճերի խնդիր չպետք է լինի։ Մենք պետք է հենվենք առաջավոր, կյանքի կողմից հաստատված այն սկզբունքների վրա, որոնք առ այսօր ամենաարդյունավետն են համարվում։
Նոր հեծանիվ հնարելու անհրաժեշտություն չկա։ Մանավանդ մեզ նման պետությունում, որը դեռեւս թույլ զարգացած դեղերի արդյունաբերություն ունի։ Այսօր մենք հիմնականում օգտվում ենք այլ երկրների արտադրած դեղերով։ Վատ չէ, որ նման հնարավորությունն ունենք։
Մարդիկ իրենց հիվանդության բուժման համար պետք է կարողանան ստանալ ամենաարդյունավետ դեղը։ Ես մի օրինակ բերեմ։ Նախկինում նոր ստեղծված, առաջավոր դեղերը բավական դժվարությամբ էին հասնում սպառողին՝ հիվանդներին։ Այսպես կոչված, «Բետա-բլոկատոր» դեղերը, որոնք լուրջ հեղաշրջում էին սիրտանոթային համակարգի հիվանդությունների՝ հատկապես հիպերտոնիայի եւ սրտամկանի ինֆարկտի բուժման բնագավառում՝ ստեղծվեցին 70-ական թվականների սկզբներին եւ լայնորեն կիրառվում էին աշխարհի զարգացած երկրներում։ Բայց Հայաստան հասան միայն 1987 թվականին։ Դրսում հազարավոր մարդիկ էին փրկվում սրտամկանի ինֆարկտից կամ անոթային այլ հիվանդություններից, իսկ մեզ մոտ դրանք բուժվում էին ամենահասարակ դեղերով, որոնք լուրջ դրական տեղաշարժ չէին կարողանում ապահովել բուժման արդյունավետության առումով։ Հիմա լայն հնարավորություններ ունենք ճկուն եւ արագ արձագանքելու բարձր արդյունավետությամբ եւ ցածր թունայնությամբ օժտված դեղերի կիրառման առումով։ Եվրոպական, ամերիկյան, կանադական, ավստրալական եւ այլ շուկաներում ի հայտ եկած ամենաարդյունավետ դեղերն անմիջապես ուսումնասիրում ենք, ներկրողներին առաջարկում, որ դրանք բերեն, գրանցեն եւ մեր բնակչությանն ապահովեն արդյունավետ եւ ժամանակակից դեղերով։
Ինչո՞ւ ենք մենք ձգտում, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը շուտ ընդունվի եւ դրանում ամրագրված սկզբունքները համահունչ լինեն առողջապահության համաշխարհային կազմակերպության սկզբունքներին։ Որովհետեւ մենք հիմնականում աշխատում ենք արտասահմանյան 300-ից ավելի հանրաճանաչ ֆիրմաների հետ։ Մենք չենք կարող նրանց հետ համագործակցել գործող միջազգային սկզբունքներից հեռու ընդունված օրենքով։ Այդ պատճառով հիմա բավականին բարդություններ, բախումներ են առաջանում։ Պիտի ընդունենք, որ Հայաստանում դեղերի գները կամայական են։ Չկա որեւէ օրինաչափություն։ Բայց երբեք չպետք է մոռանանք, որ դեղն առաջին հերթին առողջության գործոնն է, հզոր լծակ, որից կախված է մարդու կյանքը։ Իսկ դրա ապրանք լինելը երկրորդային հատկանիշ է։ Բազմաթիվ երկրներում շեշտն այդպես է դրվում։ Իսկ եթե դեղի արտադրությունը շատ թանկ է նստում, ապա պետությունը, ապահովագրական կառույցներն այդ հոգսն իրենց վրա են վերցնում, որպեսզի կարողանան ապահովել մարդկանց արդյունավետ բուժումը»։
Խոսելով դեղի գնի կանոնակարգման մասին, ակադեմիկոս Է. Գաբրիելյանն անդրադարձավ նաեւ դրանց վրա սահմանված ԱԱՀ-ի խնդրին։ Նա կարծում է, որ ժամանակին սխալ, կամայական որոշում է կայացվել, որը հանգեցրել է գների որոշակի թանկացման։ Հաշվի չեն առնվել իրենց կողմից բերած բազմաթիվ փաստարկները։
«Վերջին հաշվով, եթե Հայաստանն այսօր հնարավորություն չունի Հայաստանում գրանցված մոտ 3700 դեղերից հանել ԱԱՀ-ն, կարելի է գնալ միջանկյալ, բացառիկ լուծման։ 1981թ. ԱՀԿ կողմից մշակվել է հիմնական դեղերի քաղաքականությունը, որն այսօր որդեգրել եւ կիրառում են աշխարհի 185 երկրներ՝ այդ թվում՝ ամենազարգացածները։ 300-350 հիմնական դեղերի ցանկն ամեն 2 տարին մեկ թարմացվում է։ ԱՀԿ-ից ստանում ենք մոդելային ցանկը եւ մեր պայմաններին բնորոշ ստեղծում մերը, որը հաստատվում է առողջապահության նախարարի կողմից։ Այդ ցանկի դեղերը որոշակի առավելություններ պետք է ունենան։ Բոլորը պետք է լինեն ամենաարդյունավետը, ամենաանվտանգը եւ ամենաորակյալը, ինչպես նաեւ տնտեսապես ամենամատչելին։ Պետությունը պետք է ապահովի դրանց մշտական առկայությունը դեղատներում, բոլոր գնումները, տենդերները՝ միայն պետք է լինեն հիմնական դեղերի ցանկից։ Վստահ եմ, որ նման լուծումն զգալիորեն կթեթեւացնի խնդիրը։ Իսկ եթե դրա հետ նաեւ մտցվի դեղերի գների կարգավորման կոնցեպցիան, ապա խնդիրը մեծապես կլուծվի»,–ասաց «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, ակադեմիկոս Է. Գաբրիելյանը։
09.04.2010 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
